Ինդոնեզիայի Ճավա ծովում հայտնաբերվել է AirAsia-ին պատկանող վթարված օդանավի պոչը

16:04 • 07.01.15

Ինդոնեզիայի Ճավա ծովում փրկարարները հայտնաբերել են AirAsia ավիաընկերությանը պատկանող վթարված օդանավի պոչը, որտեղ ենթադրվում է, գտնվում է օդանավի սև արկղը, գրում է Interfax-ը՝ The Wall Street Journal-ին հղումով։

 

Այս մասին Ջակարտայում հայտարարել է Իդոնեզիայի ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստյուն։

 

Նրա խոսքերով՝ ներկա պահին ջրասուզակները նախապատրաստվում են գտնված բեկորների զննմանը։


Դրա հետ մեկտեղ Սոելիստյուն հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք փրկարարներին հաջողվել է որսալ սև արկղից եկող ազդանշանները։

 

Հիշեցնենք, որ AirAsia ավիաընկերությանը պատկանող A-320-200 օդանավը, որը ուղևորվում էր Սուրաբայայից դեպի Սինգապուր, անհետացել էր ռադարների տեսադաշտից դեկտեմբերի 28-ին, իսկ երկու օր անց Ինդոնեզիայի Բորնեո կղզու ափերին օդանավի բեկորներ էին հայտնաբերվել։