Charlie Hebdo-ի աշխատակիցը «կանխատեսել էր» հունվարին Ֆրանսիայում կատարվելիք ահաբեկչությունը (լուսանկար)
Նկարիչ Ստեֆանի Շարբոնյերը, ով Charb կեղծանվամբ աշխատում էր ֆրանսիական Сharlie Hebdo ամսագրի խմբագրությունում, թերթի աշխատակիցների վրա զինված հարձակումից որոշ ժամանակ առաջ ծաղրանկար էր հրապարակել, որում խոսվում էր Ֆրանսիայում ահաբեկչության վտանգի մասին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Le Monde-ին հղումով, ծաղրանկարի տեքստում ասվում էր. «Ֆրանսիայում դեռևս ոչ մի հարձակում չի եղել», իսկ ծաղրանկարի հերոսը պատասխանում է. «Սպասեք. մինչ հունվարի վերջ դեռ ժամանակ ունեք»:

Ծաղրանկարի հեղինակը զոհվել է մյուս 11 անձանց հետ խմբագրությունում բացված կրակահերթի ժամանակ: Զոհերի թվում էին պարբերականի այլ աշխատակիցներ և երկու ոստիկան:










