Ադրբեջանի 10 քաղաքացի է ձերբակալվել, ովքեր կռվել են Սիրիայում
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երկրի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումներ ստեղծելու, դրանց զենք ու տեխնիկա մատակարարելու, ինչպես նաև այլ գործողություններ իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 10 քաղաքացի:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնին հղումով, նրանք կռվել են Սիրիայում` ապօրինի խմբավորումների կազմում:
Քննչական գլխավոր վարչությունը քրեական գործեր է հարուցել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով` զինված խմբավորումներ ստեղծելու կամ աջակցելու, ինչպես նաև ռազմական տեխնիկայով ու զինամթերքով ապահովելու մեղադրանքով:
Դատարանի որոշմամբ` ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:










