Լեհ մոտոցիկլավար Միխալ Խերնիկը մահացել է «Դակար 2015» մրցավազքում

13:03 • 07.01.15

Լեհ մոտոցիկլավար Միխալ Խերնիկը մահացել է «Դակար 2015» մրցավազքում, գրում է Interfax-ը՝ L'Euqipe-ին հղումով։


39-ամյա վարորդը մահացած է հայտնաբերվել մրցուղու 206-րդ կիլոմետրում։


Մահվան հանգամանքները դեռ պարզվում են։ Այն բանից հետո երբ Խերնիկը չի հասել մրցավազքի ավարտին, կազմակերպիչները որոշում են կայացրել ուղղաթիռ ուղարկել նրան որոնելու համար։


Խերնիկը առաջին անգամ էր «Դակար»-ի մասնակցում։