Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում 3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

13:55 • 07.01.15

Հունվարի 7-ին` ժամը 11:49-ին, ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:44-ին Ադրբեջանի և ԼՂՀ-ի սահմանային գոտում տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո¬նային գոտում կազմել է 4 բալ:


Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.34օ և արևելյան երկայնության 46.46օ:


Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: