«Իսլամական պետությունում» հավանության են արժանացրել փարիզյան ահաբեկչությունը
«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը հավանության է արժանացրել ահաբեկիչների գործողությունները, ովքեր հարձակում են գործել Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի խմբագրության վրա: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն` Reuters գործակալությանը հղումով:
«Իսլամի առյուծները վրեժ են լուծել մեր մարգարեի համար», - գործակալությանը հայտնել է ԻՊ-ի սիրիացի կողմնակից Աբու Մուսսաբը:
Վերջինիս խոսքով` ահաբեկչությունն առաջին քայլն էր` ուղղված արևմտաեվրոպացի «խաչակիրների» դեմ իսլամիստների պայքարին:
Այնուամենայնիվ, «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն չի ստանձնում իրականացված ահաբեկչության համար: Որոշ տեղեկությունների համաձայն` հարձակվողները կապ ունեն «Ալ-Կաիդայի» հետ:










