Փարիզի կենտրոնում բազմահազարանոց ցույց է անցկացվում` հաջակցություն Charlie Hebdo ամսագրի
Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում բազմահազարանոց ցույց է սկսվել` հաջակցություն Charlie Hebdo երգիծական ամսագրի: Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` մարդիկ ցույցի են դուրս եկել այսօր ֆրանսիական ամսագրի խմբագրությունում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:
Հիշեցնենք, որ ահաբեկչական գործողությունը տեղի էր ունեցել կեսօրին, երբ 3 զինված անձ ներխուժել է խմբագրության շենք և կրակ բացել աշխատակիցների ուղղությամբ: Հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվել, նրանց թվում` խմբագրության աշխատակիցներ և երկու ոստիկան: Ոստիկանների արձակած կրակոցներից հետո հանցագործները թաքնվել են:










