Հայտնաբերվել է կորած 10-ամյա երեխան. նա նկուղում քնած է եղել

10:17 • 07.01.15

Հունվարի 7-ին` ժամը 02:03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Արաքսավան թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ս. Հ.-ը (ծնվ. 2005թ.) ժամը 21:00-ին սահմաններում տանից դուրս է եկել և չի վերադարձել:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:


Հրշեջ-փրկարարները թիվ 3 շենքի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության նկուղային հատվածից հայտնաբերել են Ս.Հ.-ին. վերջինս քնած է եղել: