Պաղեստինը ապրիլի 1-ից կդառնա Միջազգային քրեական դատարանի անդամ
Պաղեստինի Հանրապետությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ կդառնա այս տարվա ապրիլի 1-ից, այս տեղեկությունը հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, գրում է TASS գործակալությունը։
ՄՔԴ-ի անդամ դառնալը Պաղեստինին թույլ կտա մեղադրանքներ առաջադրել իսրայելցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ պատերազմական հանցագործությունների համար։
ՄԱԿ-ի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը մեկնաբանելով նորությունը ասել է, որ սա խաղաղ ճանապարհ է, որից չպետք է վախենան նրանք, ովքեր ընդունում են միջազգային իրավունքը։










