Փարիզում անհայտ անձինք կրակ են բացել Charlie Hebdo թերթի գրասենյակում. կա 12 զոհ (տարբերակ 5, լուսանկարներ)

16:56 • 07.01.15

20.51 Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հստակեցրել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասնակիցները թիվը:


Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` France-Presse գործակալությանը հղումով, նախարար Բեռնար Կազնովը հայտնել է, որ Charlie Hebdo-ի խմբագրության վրա հարձակումն իրականացրել է 3 ահաբեկիչ:

Ոստիկանության բացած կրակից հետո հանցագործները թաքնվել են:


18.33  Միջազգային հանրությունը քննադատել է Փարիզում Charlie Hebdo թերթի գրասենյակի վրա կատարված հարձակումը:

 

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Charlie Hebdo ֆրանսիական պարբերականի խմբագրությունում իրականացված հարձակումն անվանել է հարձակում խոսքի ազատության վրա:

 

Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Charlie Hebdo թերթի փարիզյան գրասենյակի վրա հարձակումն անվանել է հարձակում մամուլի ազատության վրա:



Երգիծական պարբերականի խմբագրությունում իրականացված հարձակումը դատապարտել է նաև Նյու Յորքում գործող «Լրագրողների պաշտպանության կոմիտե» ոչ կառավարական կազմակերպությունը:

 

Հարձակումը քննադատել են նաև Սպիտակ տունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այլք:


17.58 Ֆրանսիական թերթի գրասենյակի վրա հարձակումը կատարվել է ԻՊ-ի ղեկավարի ծաղրանկարի հրապարակումից անմիջապես հետո. Charlie Hebdo ֆրանսիական երգիծական պարբերականի թվիթերյան էջում կատարած վերջին գրառումն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի` Աբու Բաքր ալ-Բաղդադիի ծաղրանկարն է եղել: 


17.31 Փարիզի ոստիկանությունը հայտնաբերել է Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակի վրա հարձակում գործածների ավտոմեքենան, իրենք չարագործները թաքնվել են: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Le Parisien-ը:

 

L'Obs-ի փոխանցմամբ` համացանցում լուսանկար է հայտնվել, որում պատկերված են հարձակման կադրերը: Ոստիկանությունը փնտրում է կրակ բացած և անհետացած չարագործներին:


Անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակում, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Le Parisien ֆրանսիական պարբերականը:

 

Բացի այդ, ականատեսների համաձայն, կրակահերթի ընթացքում ևս 5 մարդ է վիրավորվել:

 

«Կալաշնիկով հրացաններով զինված երկու տղամարդ ներխուժել են Charlie Hebdo-ի գրասենյակ, որը տեղակայված է Փարիզի 11-րդ շրջանում», - ասել է ականատեսներից մեկը:

 

Charlie Hebdo պարբերականի գրասենյակ է այցելել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ավելի ուշ հաղորդվել  է, որ կրակահերթի հետևանքով զոհվածները թերթի աշխատակիցներ են եղել:
 

'Massacre': The gunmen are seen brandishing Kalashnikovs as they move in on the injured police officer from their vehicle outside the office


Emergency: Police officers and firefighters gather in front of the offices of  Charlie Hebdo in Paris today after gunmen stormed the building

Critical: Firefighters carry an injured man on a stretcher in front of the offices of French satirical paper Charlie Hebdo after the shooting

Փարիզում անհայտ անձինք կրակ են բացել Charlie Hebdo թերթի գրասենյակում. կա 12 զոհ (տարբերակ 5, լուսանկարներ)