Փարիզում սինագոգի մոտ ավտոմեքենա է պայթել
Փարիզում սինագոգի դիմաց ավտոմեքենա է պայթել: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Kol Haolam-ին հղումով:
Փարիզի իշխանությունների նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունը որևէ կերպ չի առնչվում Charlie Hebdo փարիզյան թերթի խմբագրությունում իրականացված ահաբեկչությանը, որը ժամեր առաջ է տեղի ունեցել:
Ամենայն հավանականությամբ, պայթյունի պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի բռնկումը:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակում, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել:










