Յեմենում մահապարտը ռումբ է պայթեցրել. զոհվել է 15 մարդ
Յեմենի մայրաքաղաք Սանեում ոստիկանական քոլեջի հարևանությամբ մահապարտը ռումբ է պայթեցրել, գրում է lenta.ru-ն։
Պայթյունից վնասվածներ է ստացել 40 հոգի, զոհվել են՝ 15-ը։
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ի վաղ առավոտյան, երբ քոլեջի մոտ մեծ քանակությամբ ուսանողներ են գտնվել։
Ինչպես հայտնում է Reuters-ը, պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ այն լսելի է եղել քաղաքի այլ թաղամասերում, իսկ քոլեջի վրա բարձրացել է ծխի մեծ ամպ։
Դեպքի վայր ժամանած բուժաշխատողները վիրավորներին հասցրել են հիվանդանոց։ Տարվա սկզբից սա արդեն երկրորդ ահաբեկչական գործողությունն է Յեմենում։










