Մոնակոյի իշխանն ու իշխանուհին ցույց են տվել գաճաճ պետության ապագա միապետներին (լուսանկարներ)
Մոնակոյի իշխան Ալբերն ու նրա կինը` Շարլենը, պաշտոնապես ժողովրդին են ներկայացրել նորածին երկվորյակներին` Ժակ Օնորե Ռենյեին և Գաբրիելա Թերեզա Մարիային:
Ինչպես նշում է Tatler-ը, թեև փոքրիկները 1 ամսական են, սակայն արդեն մասնակցում են պետական կարևորություն ունեցող միջոցառումների:
Երկվորյակները ծնողների հետ դուրս են եկել պալատի` վարդագույն վարդերով զարդարված շքապատշգամբ ու ողջունել հավաքվածներին: Աղբյուրը հավելում է, որ իշխող ընտանիքի մյուս անդամները ևս ներկա են եղել ու «ձեռքով արել» ժողովրդին:
















