Ավստրալիայի խորհրդարանի մոտակայքում դանակով զինված տղամարդու են ձերբակալել
Ավստրալիայի մայրաքաղաքում` խորհրդարանի շենքի մոտակայքում, դանակով զինված տղամարդ է ձերբակալվել, գրում է gazeta.ru-ն:
Տղամարդը կասկած է առաջացրել տեղական թերթերից մեկի լրագրողի մոտ, ում հաղորդագրության շնորհիվ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:
Անհայտ անձը հրաժարվել է դանակը վայր դնել, ինչից հետո վնասազերծվել է և ձերբակալվել իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:
Այժմ պարզվում է, թե արդյոք ձերբակալվածը հանցավոր մտադրություններ է ունեցել: Սակայն, իշխանությունների համաձայն, դեպքը վտանգ չի ներկայացնում ազգային անվտանգությանը:










