Դուբայում ցուցադրված 5 կմ երկարությամբ, 256 կիլոգրամանոց ոսկե շղթան հավակնում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ, տեսանյութ)
Դուբայում պատրաստել են ավելի քան 5 կմ երկարությամբ ոսկե շղթա, որն արժե մոտ 6 մլն դոլար։ Շղթան պետք է հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար ոսկերչական զարդ, գրում է mirfactov.com-ը։
Հսկայական զարդը պատրաստելու համար պահանջվել է 100 մարդ և 45 օր։ Շղթան պատրաստված է 22 կարատ ոսկուց, իսկ քաշը կազմում է 256 կգ։
Շղթան ցուցադրության է դրվել Դուբայի հին մասում՝ ոսկու հայտնի շուկայի հարևանությամբ։
Ռեկորդը սահմանելուց հետո շղթան մաս-մաս կվաճառեն՝ նախապես համարակալելով յուրաքանչյուր հատվածը։













