Ֆրանսիայի քաղաքներից մեկում մզկիթի հարևանությամբ պայթյուն է որոտացել
Ֆրանսիայի արևելքում գտնվող Վիլֆրանշ սյուր Սոն քաղաքում մզկիթի հարևանությամբ առավոտյան պայթյուն է հնչել, տուժածներ չկան, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով France Presse գործակալությանը։
Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան 3 հանցագործներ ներխուժել են Charlie Hebdo թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա: Հարձակումն իրականացնողներին հաջողվել է փախուստի դիմել դեպքի վայրից: Հարձակման ընթացքում զոհվել է 12, վիրավորվել` 11 մարդ:
Իսկ այսօր առավոտյան երկու ոստիկան է վիրավորվել Փարիզի հարավում փոխհրաձգության ընթացքում, ոստիկաններից մեկը ծանր վիրավորվել է և այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:










