Փարիզում իրականացված ահաբեկչության կասկածյալները նկատվել են Ֆրանսիայի հյուսիսում

16:07 • 08.01.15

Ֆրանսիական Charlie Hebdo թերթի խմբագրության հանդեպ զինված հարձակման 2 կասկածյալներին տեսել են Ֆրանսիայի հյուսիսում՝ Էնա բնակավայրում, գրում է РИА Новости-ն։

Համաձայն տեղեկությունների՝ լցակայանի աշխատակիցը «ճանաչել է 2 տղամարդու, որոնք կասկածվում են Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակման համար»։

Հաղորդվում է, որ կասկածյալները եղել են Renault Clio մակնիշի մոխրագույն մեքենայով և եղել են զինված։

Մեկ այլ աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդիկ եղել են դիմակներով, նրանց մոտ նկատել են «Կալաշնիկով» ավտոմատ։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խմբագրության վրա իրականացված հարձակման համար կասկածվում է 32 և 34 տարեկան 2 տղամարդ՝ եղբայրներ Սաիդ և Շերիֆ Կուաշիները։