ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական ավտոշարասյունը հատել է սահմանը և շարժվում է Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ

13:01 • 08.01.15

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մարդասիրական ավտոշարասյունը հատել է ռուսական սահմանը և սկսել ընթացքը Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ, հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային իրավիճակների վարչության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Վորոնովը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ Ռոստովի շրջանում բեռի մաքսազերծումն ավարտվել է: 60-ից ավելի մեքենա սկսել է շարժվել Դոնեցկի ուղղությամբ, նույնքան մեքենա էլ՝ Լուգանսկի ուղղությամբ:

 

Ընդհանուր առմամբ` Դոնբաս այսօր կհասցվի 1,4 հազար տոննա մարդասիրական օգնություն՝ ներառյալ սնունդ, մանկական սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության պարագաներ և երեխաների համար ամանորյա նվերներ: