Կիմ Չեն Ընը հաստատել է Հրվ. Կորեայի հետ միջուկային պատերազմի ծրագիրը. ԶԼՄ-ներ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հաստատել է հարևան պետության հետ 7-օրյա միջուկային պատերազմի ծրագիրը, գրում է gazeta.ru-ն` քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
Ըստ նրանց տվյալների` Կիմ Չեն Ընը հրամայել է բանակային հրամանատարներին, հիմնվելով ընդհանուր ծրագրի վրա, կազմել սեփական ստորաբաժանումների գործողությունների ծրագրերն ու զորավարժություններ անցկացնել:
Աղբյուրի փոխանցմամբ` Հյուսիսային Կորեայի իշխանությունները 2015թ. հայտարարել են «վերամիավորման համար ահեղ պատերազմի տարի»:
Gazeta.ru-ն հավելում է, որ ավելի վաղ Կիմ Չեն Ընն իր ամանորյա ուղերձում Սեուլի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել:










