Ոստիկանությունը որոնում է Նոր Նորքի բնակչի, ով տանից դուրս է եկել և չի վերադարձել
2015 թ. հունվարի 2-ին, ժամը 12. 00-ի սահմաններում, 1936 թ. ծնված Հովհաննես Բալաբեկի Ղազարյանը դուրս է եկել տանից՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 4/1 շենքի 17 բնակարանից և այլևս չի վերադարձել։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և ներկայացնում նրա տվյալները։
Արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, սպիտակ, կարճ մազերով, սև աչքերով։ Ձախ կամ աջ դաստակի վրա առկա է «1936» դաջվածքը:
Հովհաննես Ղազարյանը տառապում է սկլերոզ հիվանդությամբ:
Ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին ոստիկանությունից խնդրում են դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:










