Ուկրաինան գլխավորել է Եվրոպայում ամենացածր միջին աշխատավարձերի վարկանիշային ցուցակը (ինֆոգրաֆիկա)
2014թվականին ուկրաինացիների միջին ամսական աշխատավարձը եղել է Եվրոպայի բնակիչների շրջանում ամենացածրը: Այդ մասին են վկայում Wikipedia-ի անգլալեզու տարբերակի էջում հրապարակված ինֆոգրաֆիկայի տվյալները: Ուկրաինային են հաջորդում Մոլդովան, այնուհետ` Հայաստանը:
Ուկրաինայում միջին աշխատավարձը 178 եվրո է, Մոլդովայում՝ 190 եվրո, Հայաստանում՝ 232 եվրո: Եվրոպայում ամենաշատը վաստակում են Լիխտենշտեյնի բնակիչները՝ ամսական մոտ 5.000 եվրո:
Wikipedia-ն կազմել է քարտեզ և երկրների ցանկը, որտեղ տեղական արժույթով, եվրոյով և ԱՄՆ դոլարով նշված են «մաքուր» (հարկերի վճարումից հետո) և «կեղտոտ» ամսական աշխատավարձերը: Քարտեզում պատկերված են «մաքուր» միջին աշխատավարձերը տարբեր աղբյուրների հիման վրա:












