Ֆրանսիայի ներկա և նախկին նախագահները հանդիպել են՝ քննարկելու Charlie Hebdo-ի վրա կատարված հարձակումը
Ֆրանսիայի նախկին Նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Ելիսեյան պալատ, որտեղ ներկա Նախագահի հետ քննարկել է Փարիզում Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրության վրա հարձակումը, գրում է ria.ru-ն։
Ինչպես հայտնում է, Agence France-Presse-ը, Ֆրանսուա Օլանդը Նիկոլա Սարկոզիին դիմավորել է Ելիսեյան պալատի մուտքի աստիճանների մոտ, նրանք կարճատև ձեռքսեղմում են իրականացրել լրագրողների համար և արագորեն ներս մտել` քննարկումը սկսելու համար։
Հիշեցնենք, որ նախօրեին անհայտ անձինք կրակ են բացել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի փարիզյան գրասենյակում, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել:










