Իսպանիայում բարձրացվել է ահաբեկչական վտանգի մակարդակը

11:55 • 08.01.15

Իսպանիայի իշխանությունները բարձրացրել են ահաբեկչական վտանգի մակարդակը երկրորդից մինչև երրորդ՝ 4-բալանոց սանդղակով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Որոշման պատճառը Փարիզում տեղի ունեցած իրադարձություններն են, որտեղ չորեքշաբթի օրը երեք հոգի ներխուժել էր ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրություն և սպանել 12 մարդու:

 

Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասն ընդգծել է, որ դեռ չկան հիմքեր կարծելու, որ երկիրն ահաբեկիչների անմիջական վտանգի տակ է:

 

Ահաբեկչական վտանգի երրորդ մակարդակը նշանակում է կարևոր օբյեկտներում անվտանգության միջոցառումների ավելացում:

 

Ավելի վաղ Մադրիդում իսպանական PRISA մեդիախմբի գլխավոր գրասենյակի շենքում գտնվող մարդիկ տարհանվել էին կասկածելի փաթեթի պատճառով:

 

Շենքում են գտնվում El Pais-ի, Cinco dias-ի և El Huffington Post-ի խմբագրությունները: