Լավ է, որ հայերը ճոխ Ամանոր են նշում. մշակութային մարդաբան
Լավ է, որ մեր աղքատ հասարակության հիմնական մասը գոնե Ամանորին պահպանում է ավանդույթը և մի քանի օրով թոթափում է աղքատությունը: Tert.am -ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ ի պատասխան հարցի, թե մեր ժողովուրդը համարժեք գնահատական տալի՞ս է իր նյութական, ինչու ոչ՝ բարոյահոգեբանական վիճակին՝ Նոր տարվա սեղանին դնելով այդքան գումար, եռանդ ու առողջություն:
«Նոր տարին տոն է, որը տոնում են այնպես, ինչպես ընդունված է : Դա շատ նորմալ է: Ես չեմ համարում, որ մեր ժողովրդի ՝ տոն ունենալու ցանկությունը դատապարտելի է. մարդիկ տարվա մեջ մի անգամ ցանկանում են սեղան գցեն, ուրախանան: Խնդիրն այն չէ, որ մարդիկ ուզում են սեղան գցել, խնդիրն այն է, որ մենք այն աստիճանի վայրէջք ենք ունեցել , որ վերածվել ենք աղքատագույն հասարակության, և հիմա մտածում ենք, որ ժողովուրդն էլ պետք է այդ աղքատագույնի մակարդակի իջեցնի իր տոնակատարության աստիճանը: Ես , հակառակը, գտնում եմ, որ շատ էլ լավ են անում մարդիկ, որ գոնե այս մի բանը կարողանում են պահպանել, չեն վերածվում աղքատների գոնե Նոր տարվա տոնակատարության շրջանում»:
Աղասի Թադևոսյանի մեկնաբանությամբ ՝ երկրի 80 տոկոսը աղքատ է, սակայն նա չի կարծում, թե մարդիկ սթրես են ապրում ամանորյա ծախսերով:










