Երևանում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Երևանում հունվարի 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ցերեկը աստիճանաբար կդադարի : 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից։

Հանրապետության տարածքում հունվարի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:











