Egypt Air-ի ինքնաթիռի օդաչուն հասցրել է դիսպետչերներին հայտնել առևանգման և ուղղությունը փոխելու մասին

11:03 • 29.03.16

Egypt Air ավիաընկերության առևանգված ինքնաթիռի հրամանատարը հասցրել է Կահիրեի դիսպետչերներին հաղորդել առևանգման մասին ու հայտնել, որ ուղևորվում են Կիպրոս։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է «Ալ-Բալյադ» լրատվական կայքը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձն առևանգել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռը։ Այն վայրէջք է կատարել Լառնակայի օդանավակայանում։


Նշվում է, որ առևանգողը սպառնացել է պայթեցնել մահապարտի գոտին։

Egypt Air-ի ինքնաթիռի օդաչուն հասցրել է դիսպետչերներին հայտնել առևանգման և ուղղությունը փոխելու մասին