Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

12:48 • 12.04.16

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: