Օլանդի վարկանիշը պատմական նվազագույնի է հասել. հարցում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշի է հասել, գրում է gazeta.ru-ն՝ Le Journal du Dimanche-ին հղումով։
Համաձայն Ifop ինստիտուտի իրականացրած հարցման տվյալների՝ Օլանդի քաղաքականության հակառակորդների թիվը 85% է, նրանցից 46%-ը «շատ դժգոհ» են նախագահի աշխատանքից, իսկ 39% -ը «հիմնականում դժգոհ» են։
Օլանդի ժողովրդականության վարկանիշը ներկայում 14% է, որից ընդամենը 2%-ն է «շատ գոհ» Օլանդի աշխատանքից։
Նախագահից դժգոհելու պատճառ են նշվել սոցիալ- տնտեսական քաղաքականության արդյունքների բացակայությունը, բարձր հարկերը, փախստականներին հատկացվող առավել մեծ ուշադրությունը։
Պարբերականի գնահատականներով՝ Օլանդի նախորդներից ոչ ոք նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ նման ցածր վարկանիշ չի ունեցել։










