Նիդեռլանդները մտադիր է 2025թ. սկսած արգելել գազով, բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը
Հոլանդացի օրենսդիրները հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որի շրջանակում առաջարկվել է 2025թ. սկսած արգելել գազով, բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող մեքենաների վաճառքը։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, տվյալ առաջարկն ընդունվել է երկրի խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Սակայն օրենք դառնալու համար անհրաժեշտ է, որպեսզի Սենատը ևս իր հավանությունը տա:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախաձեռնությունը պատկանում է Լեյբորիստական կուսակցությանը, որի նպատակն է նպաստել շրջակա միջավայրի մաքրության պահպանմանն ու էլեկտրական մեքենաների օգտագործմանն անցում կատարելը։
Ըստ վերջին տվյալների՝ Նիդեռլանդներում վաճառվող մեքենաների միայն 10 տոկոսն է էլեկտրական։










