Հալեպի բնակելի թաղամասերը դարձյալ հրթիռակոծվել են. կան զոհեր և վիրավորներ
Հալեպի բնակելի շրջանների հրթիռակոծումն ահաբեկչական խմբավորումների կողմից շարունակվել է նաև երեկ։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, քաղաքի Ճեմիլիե, Բաբ ալ Ֆարաջ, Աազամիե, Մուհաֆազա, Ազիզիե, Մաշարքա, Սուլեյմանիե շրջաններում, ինչպես նաև պետհամալսարանի մոտակայքում հրթիռներ են ընկել։
Արձանագրվել են զոհեր և վիրավորներ։
Սիրիական ՍԱՆԱ պետական գործակալության հաղորդմամբ՝ Բոսթան Փաշա և Բոսթան Քասր շրջաններում տեղակայված դիպուկահարները կրակել են Սուլեյմանիեի և Մաշարքայի հրապարակներում անցորդների վրա։










