Թուրքական դատարանը Hürriyet-ի լրագրողներին դատապարտել է 5 տարվա ազատազրկման

23:42 • 06.05.16

Թուրքական դատարանը Hürriyet  թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին նախորդ տարվա նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի  մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը:


Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և ցմահ ազատազրկում է պահանջել երկու մեղադրյալների համար:


Նրանց մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության, պետական գաղտնիք բացահայտելու, լրտեսության, կեղծ լուրեր տարածելու  մեջ:  


Հիշեցնենք, որ այսօր դատարանից դուրս գալու պահին մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ: