Բալիից թռչող ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում, տուժել է 17 մարդ

10:26 • 07.05.16

Hong Kong Airlines ավիաընկերության Airbus A330-200 օդանավը, որն ինդոնեզական Բալի կղզուց չվերթ էր իրականացնում դեպի չինական Հոնկոնգ, հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։ Ուղևորներից 17-ը տուժել են, հայտարարել է Բալի կղզում Նգուրահ Ռայ միջազգային օդանավակայանի ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Տասնյոթ մարդ տուժել է, 12-ը պետք է ուղարկվեն հիվանդանոց` հետագա բուժման համար, 5 մարդ օգնություն է ստացել օդանավակայանի բուժկետում և արդեն դուրս է գրվել»,- նշել է օդանավակայանի ներկայացուցիչը:

 

Օդանավում եղել է 204 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: Տուժածների մեծամասնությունը կարողացել են ինքնուրույն լքել օդանավը:

 

Ինքնաթիռը լուրջ վնասվածքներ չի ստացել: Փորձագետները կզննեն այն:

Բալիից թռչող ինքնաթիռը հայտնվել է տուրբուլենտության գոտում, տուժել է 17 մարդ