Չինաստանում երկրաշարժերի հետևանքով 192 տուն է փլուզվել
Չինաստանի Յունան նահանգում երկրաշարժերի հետևանքով 192 տուն է փլուզվել, 38.000 կառույց` վնասվել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երկու մարդ վնասվածք է ստացել։ Ընդհանուր տուժել է 45.200 մարդ:
5.0 և 4.6 մագնիտուդով 2 երկրաշարժերը տեղի են ունեցել մայիսի 18-ին նահանգի Դալի- Բայսի ինքնավար շրջանում։ Բնական աղետի հարվածը ստիպել է տարհանել 6.800 բնակչի:
Իշխանությունները տուժած շրջաններ են ուղարկել վրաններ, ծալովի անկողիններ, ծածկոցներ:










