Փարիզից Կահիրե մեկնող ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից

08:35 • 19.05.16

Եգիպտական EgyptAir ավիաընկերությանը պատկանող Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարների տեսադաշտից, հայտնում է BBC-ն:


MS804 օդանավում կա 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:


Ինքնաթիռը թռչելիս է եղել 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում:


Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ինքնաթիռը ռադարներից կորել է Կահիրեի ժամանակով 02:45-ին:


Որոնողական աշխատանքները տարվում են Հունաստանի իշխանությունների հետ համատեղ:


Հաղորդվում է, որ ինքնաթիռը Airbus A320 է:

 

Փարիզից Կահիրե մեկնող ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից