Հայտնաբերվել են EgyptAir-ի ինքնաթիռի բեկորներն ու ուղևորներին պատկանող իրերը

15:02 • 20.05.16

Միջերկրական ծովում հայտնաբերվել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները, հայտնում է BBC-ն:

 

Դրանք հայտնաբերել են Եգիպտոսի զինված ուժերը:

 

Նավատորմը գտել է նաև ուղևորների իրերը և ստուգում է մոտակա հատվածը՝ ինքնաթիռի «սև ակղերը» գտնելու համար:

 

Եգիպտոսի զինված ուժերի խոսնակ Բրիգ Գեն Մոհամեդ Սամիրը հայտնել է, որ բեկորները և ուղևորներին պատկանող իրերը գտնվել են Ալեքսանդրիայից 290 կիլոմետր հեռավորության վրա: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան:

 

EgyptAir-ը Twitter-ի իր էջում նույնպես հաստատել է բեկորների հայտնաբերումը:

 

Պաշտոնյաները հայտնել են, որ Եգիպտոսի քննիչներին կմիանան նաև ֆրանսիացի և բրիտանացի քննիչները, ինչպես նաև AirBus-ից փորձագետ՝ ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննության համար:

 

Times-ի հաղորդմամբ՝ ուղևորների մարմինների, ինքնաթիռի բեկորների և ուղեբեռի հայտնաբերումը հաստատել է նաև Հունաստանի պաշտպանության նախարարությունը:

 

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է երեկ ռադարների էկրաններից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

Եգիպտոսի ավիացիոն գերատեսչությունների պաշտոնյաները հայտնել են, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է: 

 

Հայտնաբերվել են EgyptAir-ի ինքնաթիռի բեկորներն ու ուղևորներին պատկանող իրերը