Անկարայում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է քրդերի տարբերանշանով ամերիկացի զինծառայողների սկանդալային լուսանկարը (լուսանկար)

17:03 • 31.05.16

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը մեկնաբանել է Սիրիայում ամերիկացի զինծառայողների լուսանկարը, որում նրանք Սիրիայի քրդերի տարբերանշանով հագուստ են կրում, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։

 

«Դա մեր քաղաքականությունը չի արտացոլում»,-ասել է դեսպանը։

 

Նա նաև նշել է, որ իրենք Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը՝ PKK-ին, կոչ են անում վայր դնել զենքերն ու բանակցել թուրքական իշխանությունների հետ։

 

Ջոն Բասը նշել է, որ Սիրիայում ամերիկացի զինվորականները խորհրդատվական առաքելություն են իրականացնում քրդերի համար, և տարբերանշանով համազգեստը ոչ թե պետության քաղաքականությունն է, այլ այդ զինծառայողների անձնական քայլը։

 

«Մերձավոր Արևելքում բախումների մթնոլորտը շարունակվում է արդեն երկար տարիներ։ Այդ բռնությունը պետք է դադարեցվի։ Դրա համար ամենաառաջին ու կարևոր քայլը կլինի PKK-ի կողմից զենքերը վայր դնելը»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարային զայրացրել էր քրդերի տարբերանշանով ամերիկացի զինծառայողների լուսանկարը։

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ամերիկացիներին «երկերեսանի» էր անվանել և քննադատել էր քրդերին աջակցելու հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը։

ABD askerlerinin üniformasındaki 'YPG' detayı