Էրդողանը Բեռլինին սպառնացել է հարաբերությունների վատթարացմամբ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում

22:21 • 31.05.16

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, որը կարող է ընդունվել Բունդեսթագում, կվնասի Անկարայի և Բեռլինի տնտեսական, քաղաքական և ռազմական հարաբերություններին:  Ինչպես փոխանցում է Reuters  գործակալությունը` նման ելույթով մայիսի 31-ին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 

Գերմանիայի խորհրդարանը հուսիսի 2-ին քվեարկելու է Օսմանյան կայսրության տարածքում 1915-ի հայոց կոտորածները «ցեղասպանություն» եզրույթով բնորոշելու և այն դատապարտելու մասին բանաձևի շուրջ:

Ինչպես գրում է պարբերականը` բանաձևի քվերակության հարցը իրարանցում  է առաջացրել  և Թուրքիայի հանդեպ հանրային զգոնության առիթ է դարձել Գերմանիայում:  Քննադատները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին մեղադրում են Անկարայի հետ մեղմ հարաբերությունները շարունակելու համար` չնայած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներին:

Ըստ եվրոպացի քննադատների` Մերկելը նման քաղաքականություն է վարում` չկորցնելու համար  Թուրքիայի համագործակցությունը Եվրոպայում ներգաղթյալների ճգնաժամի հարցը կարգավորելու  հարցում: