Տեխասում սելֆիի հուշարձան է կանգնեցվել

13:26 • 01.06.16

Տեխասի Շուգար քաղաքում սելֆիի արձան է հայտնվել, հայտնում է Mashable-ը:

 

Այն իրենից ներկայացնում է երկու կանանց, ովքեր ինքնադիմանկար են անում բջջային հեռախոսով: Արձանը կանգնեցվել է քաղաքապետարանի շենքի մոտ:

 

Այն խիստ քննադատության է ենթարկվել հանրության կողմից: Շատերը կարծում են, որ դա հարկատուների գումարների վատնում է, բայց իրականում արձանը նվիրել է քաղաքի բնակիչներից մեկը: Այլոց դուր չի եկել արձանի գաղափարն ընդհանրապես:

 

Ինչպես պատմել են քաղաքային իշխանությունները՝ սելֆիի արձանը մտնում է տասը քանդակից բաղկացած հավաքածուի մեջ: Մյուս արձաններից մեկը կիթառ նվագող մարդ է պատկերում:

 

 

Տեխասում սելֆիի հուշարձան է կանգնեցվել