ՌԴ-ն կարևոր դեր կխաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Անգելա Մերկել

16:46 • 07.06.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Ռուսաստանը կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է РИА Новости-ն:

 

«Ռուսաստանն, իհարկե, կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այստեղ մենք կօգտագործենք մեր կապերը, որպեսզի աջակցենք ռուսական կառավարությանը, ինչպես նաև ամերիկյան և ֆրանսիական կառավարություններին՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Մերկելը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Գերմանիա: 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման էին ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել կրակը։ 



 

ՌԴ-ն կարևոր դեր կխաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Անգելա Մերկել