Ղազախական Ակտոբե քաղաքի թաղամասերից մեկում հատուկ գործողություն է անցկացվում. Tengrinews

12:44 • 08.06.16

Ղազախստանի ուժային գերատեսչությունների աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացնում Ակտոբե քաղաքի թաղամասերից մեկում: Այդ մասին հայտնում է Tengrinews տեղեկատվական գործակալությունը:

 

Լրատվամիջոցի տվյալներով՝ հատուկ գործողությունն անց է կացվում «Ակբոբեկ» մանկական կրթական կենտրոնի մոտակայքում:

 

Հաղորդվում է, որ դեպքի վայրում գտնվում է «զինծառայողների խումբ»:

 

«Նրանք զինված են զրահապատ բաճկոններով և ինքնաձիգներով: Մանկական կենտրոնի տարածքում կան նաև ավազով պարկերի տեսքով ամրացումներ և զինվորական երկու «Կամազ»»,- հայտնում է գործակալությունը:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հարձակում էր իրականացվել Ղազախստանի Ակտոբե քաղաքում գտնվող զորամասի և զենքի 2 խանութի վրա:  


Ոստիկանական գործողությունների ժամանակ սպանվել են հարձակումն իրականացնողներից 13-ը: Ոստիկանները շարունակում են աշխատանքը հանցագործության մյուս մասնակիցներին ձերբակալելու համար:

 

Նշվում է, որ զորամասի վրա հարձակում իրականացնելու համար այդ անձինք ուղևորատար ավտոբուս են գրավել, իջեցրել են վարորդին և ուղևորներին ու քշել զորամասի դարպասների ուղղությամբ:

 

Ղազախական Ակտոբե քաղաքի թաղամասերից մեկում հատուկ գործողություն է անցկացվում. Tengrinews