Էրդողանի խոսնակը հերքում է Թուրքիայի կողմից ԻՊ-ի գրոհայիններին զենք ուղարկելու մասին պնդումները

19:25 • 08.06.16

Պնդումերը, որ Թուրքիան զենք է ուղարկում Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ գտնվող շրջաններ, «կեղծ են և ռուսական քարոզչություն են»:

Ինչպես փոխանցում է Reuters  գործակալությունն, այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը:

Ինչպես վերջինս հայտարարել է մամուլի ասուլիսում` Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը մտահոգիչ է Անկարայի համար: Նրա խոսքով`այնտեղ տեղի ունեցող հնարավոր կոտորածը կարող է մեծացնել դեպի Թուրքիա գաղթող փախստականների հոսքը: