Շոտլանդիան Մեծ Բրիտանիան լքելու հարցով 2-րդ հանրաքվեն կանցկացնի

15:51 • 24.06.16

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Ստերջենը Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու պատմական որոշումից հետո հայտնել է, որ Շոտլանդիան ևս մի հանրաքվե կանցկացնի` Միացյալ Թագավորության կազմը լքելու հարցով:

 

Ինչպես նշում է The Independent-ը, նա ընդգծել է, որ Շոտլանդիան իր ապագան չի տեսնում ԵՄ-ի սահմաններից դուրս, մինչդեռ Մեծ Բրիտանիան կայացրել է հակառակ որոշումը:

 

«Երկրորդ հանրաքվեի հարցն արդեն քննարկվում է»,-հավելել է Ստերջենը` ափսոսանք հայտնելով Մեծ Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու առնչությամբ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. Շոտլանդիայում կայացել է Միացյալ Թագավորությունը լքելու հարցով հանրաքվեն, սակայն այն ժամանակ մասնակիցների կեսից ավելի դեմ է քվեարկել այդ գաղափարին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, hրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը,կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն:

Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով կոչ էր անում շարքային բրիտանացիներին դեմ քվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալուն, արդեն հայտարարել է հրաժարականի մասին:

 

 

Շոտլանդիան Մեծ Բրիտանիան լքելու հարցով 2-րդ հանրաքվեն կանցկացնի