Շոտլանդիան հայտարարել է, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում

12:52 • 24.06.16

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպական միության կազմում, հաղորդում է Reuters գործակալությունը:

 

«Շոտլանդիան քվեարկությանը հստակ ցույց է տվել, որ իր ապագան տեսնում է Եվրամիության շրջանակներում: Մենք վճռականորեն արտահայտել ենք մեր դիրքորոշումը»,- ասել է նա:

 

Ավելի վաղ Հյուսիսային Իռլանդիայի «Շին Ֆեյն» ազգայնական կուսակցության նախագահ Դեկլան Քերնին հայտարարել է, որ Brexit-ի հարցով հանրաքվեի արդյունքը կարող է առիթ դառնալ Միացյալ Թագավորությունից առանձնանալու և Իռլանդիայի հետ վերամիավորվելու մասին հանրաքվեի անցկացման համար:

 

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքվեն անցկացվել է հունիսի 23-ին: Brexit-ի կողմնակիցները հաղթանակ են տարել 51,9 տոկոս ձայնով, դեմ է հանդես եկել 48,1 տոկոսը: Նշվում է, որ Հյուսիսային Իռլանդիայի և Շոտլանդիայի բնակիչները կողմ են արտահայտվել ԵՄ-ում Բրիտանիայի մնալու օգտին: Հանրաքվեի արդյունքների հայտնի դառնալուց հետո եվրոպական ֆոնդային շուկաները կտրուկ անկում են գրանցել:

Շոտլանդիան հայտարարել է, որ իր ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում