Թուրքիայի Գերագույն շտաբի պետի պաշտոնակատար է նշանակվել Ումիթ Դունդարը

09:37 • 16.07.16

Թուրքիայի բանակի գերագույն շտաբի պետի պաշտոնակատար է նշանակվել Ումիթ Դունդարը, գերատեսչության ներկայիս ղեկավարի գտնվելու վայրը հայտնի չէ, հայտնում է Reuters-ը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ շտաբի պետը գերի է վերցվել:

 

Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: