Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը` լուսանկարներով
Թուրքիայում լույս հուլիսի 16-ին ռազմական հեղաշրջման փորձ է իրականացվել: Երկրի գերագույն շտաբը վստահեցնում է, որ իշխանությունը գրավված է, իսկ պետության ղեկավարությունը՝ ձերբակալված:
Հեռուստատեսությունը դադարեցրել է հեռարձակումը, զինվորականները վերահսկում են օդանավակայանները: Անկարայի երկնքում թռչում են կործանիչներ և պտտվում ուղղաթիռներ, փողոցում լսվում են հրաձգության ձայներ, հայտնել են ականատեսները:
Թուրքիայի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ, գրում է Лента-ն՝ ներկայացնելով ֆոտոշարք.

























