Հունաստանում Թուրքիայի ռազմական կցորդները փախել են Իտալիա. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Թուրքիայի ռազմական կցորդներն իրենց ընտանիքների հետ Հունաստանից փախել են Իտալիա, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստանում երկրի ԶՈՒ կցորդներ գնդապետներ Իլհան Յաշըլթըն և Հալիս Թանչան իրենց ընտանիքների հետ լաստանավով փախել են Իտալիա:
Աղբյուրը մանրամասնում է, որ նրանց` Աթենքից հեռանալու ժամանակի վերաբերյալ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Թուրքիայի արտգործնախարարությունը Հունաստանի արտգործնախարարություն է դիմել Ի. Յաշըլթըի և Հ. Թանչայի հավատարմագրումը չեղարկելու խնդրանքով, և նույն օրը Հունաստանի արտգործնախարարությունը չեղարկել է դրանք:










