Օբաման ցավակցություն է հայտնել Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ցավակցություն է հայտնել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ, գրում է gazeta.ru-ն՝ հավելելով, որ Օբամայի ցավակցական ուղերձի տեքստը հրապարակված է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
ԱՄՆ-ի ղեկավարը նշել է, որ ուրախ է Պերեսին ընկեր անվանելու ընձեռված հնարավորության համար: Օբամայի խոսքով՝ Պերեսն իր մեջ ամփոփում էր Իսրայելի էությունն ու անկախության համար պայքարի ոգին:
Բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահը հիշեցրել է, որ Պերեսը մեծ ավանդ ունի 2 պետությունների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման գործում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Պերեսը սեպտեմբերի 13-ին ստացած կաթվածից հետո սեպտեմբերի 28-ին մահացել է հիվանդանոցում՝ 94 տարեկանում:
Հիշեցնենք, որ 1994թ.-ին Պերեսը դարձել էր Խաղաղության նոբելյան մրցանակակիր:










