Թուրքիայի հարավ-արևելքում արհեստավորների շուրջ 12 տոկոսը 2016թ.-ի ընթացքում ստիպված է եղել փակել աշխատավայրը

13:34 • 24.01.17

Թուրքիայի հարավ-արևելքում (Արևմտյան Հայաստանի տարածքի մի մասը- tert.am) երկրում սկիզբ առած տնտեսական ճգնաժամի պատճառով դադարել է աշխատել շուրջ 10.000 արհեստանոց, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: 

Թուրքիայում արհեստավորների կոնֆեդերացիայի նախագահ Ալիջան Էբեդինօղլուի ներկայացրած զեկույցից պարզ է դառնում, որ Թուրքիայի հարավ-արևելքում գործող արհեստավորների շուրջ 12 տոկոսը 2016թ.-ի ընթացքում ստիպված է եղել փակել աշխատավայրը:

Նույն զեկույցի համաձայն մոտ 16.000 արհեստավոր դիմել է թուրքական բանկերին վարկեր ստանալու ակնկալիքով, սակայն մերժվել է: 

Ըստ Էբեդինօղլուի` պետությունը երկրի հարավ-արևելքում գործազրկության մակարդակը նվազեցնելու համար անհապաղ պետք է հրաժարվի տնտեսական խտրական քաղաքականություն վարելուց: