Դեռ վաղ է խոսել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին. Թրամփն ու Մեյը համատեղ ասուլիս են ունեցել Վաշինգտոնում

23:28 • 27.01.17

Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի համատեղ մամուլի ասուլիսը երկու գործիչների հանդիպումից հետո:

 

Ինչպես հաղորդում է The Independent-ը, բրիտանացի վարչապետն առաջին օտարերկրյա առաջնորդն է, որն այցելում է ԱՄՆ Թրամփի երդմնակալությունից հետո: Նրանք մի շարք երկկողմ կարևորության հարցեր են քննարկել, ապա պատասխանել բրիտանական և ամերիկյան ԶԼՄ-ների հարցերին:

 

Թեմաներից մեկը, որին կողմերն անդրադարձել են, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն են: Այս հարցին պատասխանելով` Թրամփը նշել է, որ դեռ վաղ է խոսել պատժամիջոցների չեղարկման մասին:

 

Դոնալդ Թրամփը հանդիպման ավարտին ընդունել է Մեյի` այս տարի Մեծ Բրիտանիա այցելելու և Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն հանդիպելու հրավերը:

 

ԱՄՆ ղեկավարն, անդրադառնալով հարցաքննության ժամանակ կտտանքներ գործադրելու հարցին, նշել է, որ այդ հարցի շուրջ որոշումը թողնում է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսին: