Մերձմոսկովյան շրջանում Լեհաստանից 60 տոննա խնձոր է ոչնչացվել

13:47 • 28.01.17

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում Լեհաստանից 60 տոննա խնձոր է ոչնչացվել, որոնց մուտքը Ռուսաստան արգելված էր։ Այդ մասին հաղորդվում է ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության կայքում, գրում է gazeta.ru-ն։


Նշվում է, որ խնձորները հայտնաբերվել են հունվարի 27-ին՝ Բելառուսից շարժվող երեք ավտոմեքենաների զննության ժամանակ։


Գերատեսչությունում բացատրել են, որ արտադրանքի ֆիտոսանիտարական վիճակը հաստատող փաստաթղթերը ներկայացված չեն եղել։